Բաղադրիչներ
- Ձու – 4 հատ
- Շաքարավազ – 1 բաժակ
- Կարագ – 125 գ
- Խաշխաշ (мак) – 1 բաժակ
- Փխրեցուցիչ – 1 ճ/գ
- Ալյուր – 1 բաժակ
- Ընկույզ կամ չամիչ
Պատրաստման եղանակը
- Խաշխաշի սերմերը 5 րոպե եփել: Կափարիչը փակել, սերմերը պետք է ուռչեն:
- 20 րոպե անց խաշխաշի սերմերն անցկացնել մաղով:
- Առանձին տարայի մեջ հարել դեղնուցները՝ շաքարավազի և կարագի հետ:
- Ավելացնել խաշխաշը, ալյուրը և փխրեցուցիչը:
- Սպիտակուցները հարել, մինչև փրփրի, այնուհետև խառնել դեղնուցային զանգվածի հետ: Ըստ ցանկության՝ ավելացնել չամիչ:
- Ստացված զանգվածը լցնել յուղապատ կաղապարի մեջ: Վրան ընկույզ շաղ տալ:
- Թխել 30-40 րոպե, 180 աստիճան ջեռոցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը