Ամերիկացի գիտնականները պարզել են, որ միջերկրածովյան դիետան դանդաղեցնում է շագանակագեղձի քաղցկեղի առաջընթացը տղամարդկանց մոտ: Cancer ամսագրում հրապարակված հետազոտության համաձայն` այս դիետան օգտագործող տղամարդիկ ավելի հեշտ են տարել հիվանդությունը:
Բազմաթիվ հետազոտություններ բազմիցս հաստատել են միջերկրածովյան դիետայի օգուտները առողջության համար, այդ թվում` սրտանոթային համակարգի: Նոր ուսումնասիրությունը, ըստ դրա հեղինակների, նոր գիտելիքներ է տալիս սննդակարգային առաջարկությունների վերաբերյալ, որոնք գիտականորեն հիմնավորված կլինեն:
Հետազոտության համար I կամ II փուլում գտնվող շագանակագեղձի քաղցկեղով ավելի քան 400 տղամարդ էր ընտրվել: Հետազոտության սկզբում բոլոր մասնակիցները բիոպսիայի էին ենթարկվել: Վեց ամիսը մեկ անգամ փորձագետները գնահատում էին նրանց վիճակը:
Ինչպես պարզվել է, միջերկրածովյան դիետայի պոպուլյարությունը կապված է քաղցկեղի առաջընթացի ռիսկի նվազման հետ հետագա զննումների ժամանակ: