
Ուֆայից լուսանկարիչ Ռոման Ֆիլիպովը լուսանկարել է իր վաղեմի ծանոթին՝ բակ մաքրող Յուրային՝ գլամուրային տղամարդկանց ամսագրերի ոճով եւ օգնել նրան 650 հազար ռուբլի հավաքել իր պարտքերը մարելու համար: Այդ մասին նա գրառումներ է հրապարակել Instagram-ի իր էջում։
«Մնացած գումարը ես կծախսեմ Յուրայի բնակարանային պայմանների բարելավման վրա։ Յուրայի պարտքերը փակելու համար անհրաժեշտ գումարը հավաքվել է», – գրել է լուսանկարիչը։