Ճարպոտ սնունդն իսկապես վտանգավոր է առողջության համար. այն մեծացնում է լուրջ սրտանոթային հիվանությունների եւ ինսուլտի ռիսկը, ինչպես պնդում են չինացի գիտնականները Heart պարբերականում հրապարակված հետազոտության մեջ:
iNews-ի հաղորդմամբ՝ հետազոտության հեղինակները վերլուծել են 19 հետազոտությունների արդյունքները, որոնց մասնակցել է 562 400 մարդ: Մասնակիցները միջինում դիտարկվել են ավելի քան 9 տարի: Այդ ընթացքում հայտնաբերվել է սրտանոթային հիվանդություններ, ինչպիսիք են սրտի կաթվածը կամ ինսուլտը, 36 700 դեպք:
Հետազոտողները հայտնաբերել են հստակ կապ օգտագործած ճարպոտ սննդի եւ լուրջ սրտանոթային հիվանդությունների, սրտի իշեմիկ հիվանդության եւ սրտի անբավարարության միջեւ: Պարզվել է, որ ռիսկերը մեծանում են շաբաթական տապակած սննդի յուրաքանչյուր հավելյալ 114 գրամ օգտագործելուց հետո:
Սակայն բրիտանացի գիտնականները նշում են, որ այդ հետազոտությունն այնքան էլ միանշանակ չէ, եւ բավականին բարդ է ճիշտ մեկնաբանել դրա արդյունքները: