Որովայնի հատվածում կուտակված ճարպն իսկապես վտանգավոր է առողջության համար։ Շատ կարևոր է ժամանակին համապատասխան գործողություններ իրականացնել ու ազատվել մարմնի այդ հատվածում կուտակված ճարպից։ Fithacker.ru-ն գրում է, որ հարկավոր է շտկել սննդակարգը, դրանում ընդգրկել մթերք, որն օգնում է օրգանիզմին ստանալ անհրաժեշտ սննդարար նյութերն ու չկուտակել ավելորդ կիլոգրամներ։
Այս գործում ձեզ օգնության կհասնեն մի խումբ մրգեր։ Ազնվամորին օգնում է այրել ճարպերը, այն պեկտին է պարունակում, որն էլ իր հերթին՝ հագեցածության զգացում է հաղորդում։
Մյուս բաղադրիչը, որը հաճախ է խորհուրդ տրվում նիհարել ցանկացողներին, գրեյպֆրուտն է։ Այն օգնում է օրգանիզմից դուրս բերել տոքսինները, ազատվել ճարպերից։ Այս սմուզին հաճելի համ ունի։
Բաղադրիչներ
- կես բաժակ թարմ կամ սառեցված ազնվամորի
- 1/3 բաժակ նռան հյութ
- կես խնձոր
- կես տանձ
- 1 գրեյպֆրուտ։
Պատրաստման եղանակը։ Բոլոր բաղադրիչները խառնեք բլենդերում։ Օգտագործեք պատրաստելուց հետո։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը