Դդմիկով հաց պատրաստելու համար անհրժեշտ է՝
- Դդմիկ (ոչ մեծ) – 2 հատ
- Պարմեզան պանիր – 50 գ
- Ալյուր – 300 գ
- Ջուր – 50 մլ
- Խմորիչ – 5 գ
- Շաքարավազ – 0.5 ճ/գ
- Աղ – 0.5 ճ/գ
- Ուրց՝ ըստ ցանկության
Պատրաստման եղանակը
- Դդմիկը մանրացնել բլենդերով, ստացված խյուսը քամել:
- Ալյուրը մաղել, ավելացնել աղ, շաքարավազ, խմորիչ, ջուր լցնել:
- Ավելացնել դդմիկի խյուսը և խմոր հունցել:
- Այնուհետև խմորին ավելացնել քերիչով անցկացրած պարմեզանը:
- Հաց ձևավորել և վրան կտրվածք անել, պատել անձեռոցիկով և մոտ 1 ժամ թողնել տաք վայրում:
- Թխել 180 աստիճան ջեռոցում, 35-40 րոպե:
Պատրաստեց Անի Գաբուզյանը