Բաղադրիչներ
- Պատրաստի շերտավոր խմոր – 450 գ
- Դեղձ – 1 կգ
- Կարագ – 50 գ
- Շաքարավազ – 60 գ
Պատրաստման եղանակը
- Դեղձը լվանալ և շերտատել:
- Ջեռոցը տաքացնել 190 աստիճան:
- Կարագ հալեցնել, խառնել 1 ճ/գ շաքարավազի հետ: Ստացված խառնուրդը քսել խմորի կեսի վրա, փակել մնացած մասով և գրտնակել:
- Խորանարդաձև կտրատել: Յուրաքանչյուրի վրա շրջանաձև շարել դեղձի շերտերը:
- Լցնել մնացած շաքարավազը և զգուշորեն դնել յուղաթղթով պատված տապակի վրա:
- Թխել 20 րոպե:
Պատրաստեց Անի Գաբուզյանը