
Բաղադրիչներ
- Լավաշ – 1 հատ
- Թթվասեր – 2 ճ/գ
- Շաքարի փոշի՝ ըստ ճաշակի
- Ելակ – 0.3 կգ
Պատրաստման եղանակը
- Ելակը լվանալ, չորացնել և կտրատել:
- Թթվասերը խառնել շաքարի փոշու հետ:
- Լավաշը երկու մասի բաժանել:
- Լավաշի մի մասի վրա տարածել թթվասերային կրեմը և շարել ելակները:
- Լավաշը ռուլետի նման փաթաթել: Թողնել 5 րոպե և մատուցելուց առաջ վրան շաքարի փոշի շաղ տալ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը