
Արդեն մեկ տարի է ՝ համացանցի օգտատերերը մոդելին կասկածում են NBA-ի խաղացող Դեւին Բուքերի հետ սիրավեպի մեջ։
Բանն այն է, որ Քենդալը հաճախ է նկատվում մարզիկի ընկերակցությամբ, սակայն զույգը դա ոչ մի կերպ չի մեկնաբանում։ Բայց, թվում է, որ այժմ կան բոլոր հնարավորությունները, որ շուտով սիրահարները կհրապարակեն իրենց հարաբերությունների մասին:
Մարզիկն իր սոցիալական ցանցերում հրապարակել է լողազգեստով Քենդալ Ջեների լուսանկարը։ Եվ իհարկե, հետեւորդները դա ընկալել են որպես մոդելի հետ սիրավեպի ուղղակի ակնարկ։
news.am