«Ոչինչ չի կարող ձեր երազանքից մեծ լինել՝ ո՛չ վախը, ո՛չ խնդիրները, ո՛չ եղանակը…»․ Սոֆի Դևոյան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Ոչինչ չի կարող ձեր երազանքից մեծ լինել՝ ո՛չ վախը, ո՛չ խնդիրները, ո՛չ եղանակը…»․ Սոֆի Դևոյան

Պարուհի, դերասանուհի Սոֆի Դևոյանը նոր ֆոտոշարքից լուսանկարներ է հրապարակել, որոնցում ներկայացել է շքեղ կերպարում։

«Երեկ՝ երազանք, այսօր՝ իրականություն…

Ձմեռն ամենահեքիաթային եղանակներից մեկն է, որը բոլորին՝ անկախ տարիքից, թույլ է տալիս երազել և հավատալ հրաշքներին։

Երբ ունես երազանք, փորձում ես ամեն գնով հասնել դրան։

Որքան մեծ է երազանքդ, այդքան մեծ են դրան հասնելու հնարավորությունները, որոնք հենց ինքդ ես ստեղծում!!!

Բոլորիդ ուզում եմ 1 խորհուրդ տալ.

Ոչինչ չի կարող ՁԵՐ երազանքից մեծ լինել՝ ո’չ վախը, ո’չ խնդիրները, ո’չ եղանակը…

Միշտ հետևեք Ձեր երազանքներին և դրանք մի օր անպայման կիրականան»։