Հայտնի ռուս երգչուհի ու հաղորդավարուհի Օլգա Բուզովան Instagram-ի իր էջում տեղեկացրել է, որ այցելել է դիզայներ ու միջազգային կարգի պարող Արտաշես Օհանյանին` նոր զգեստներ շոր փորձելու և ընտրելու համար։
Փոփ-երգչուհին դիզայների հետ լուսանկար է հրապարակել։ Արտաշեսն իր հերթին բաժանորդներին հայտնել է, որ ռուսական փոփ արքայադստեր համար չորս զգեստ է պատրաստել ու տեսանյութ է հրապարակել։
«Այսօր գեղեցկագույն տոն է լինելու», – գրել է նա ու խորհուրդ է տվել բաժանորդներին հետևել իր «սթորիներին»։ Դիզայները դեռ չի ցուցադրել զգեստներն ու պահում է ինտրիգը։ Սակայն Բուզովան լուսանկար է հրապարակել նոր զգեստով ու գրել է․ «Ահա՝ սա նոր Բուզովան է»։
Արտաշես Օհանյանը, լինելով պարող ու պարուսույց, զգեստներ է ստեղծում սպորտային-բալային պարերի համար։ Հայտնի բազմաթիվ պարողներ, նաև ռուսական շոու բիզնեսի ներկայացուցիչներ բեմ դուրս գալու համար ընտրում են նրա ստեղծած հագուստը։
https://www.instagram.com/p/CKePWj0nZ2v/?utm_source=ig_embed