Արմի Համերը չի նկարահանվի «Paramount+»-ի «Առաջարկ» (The Offer) մինի սերիալում, որը պատմում է «Կնքահայրը» ֆիլմի ստեղծման մասին, հայտնում է Deadline-ը։
Սերիալը հիմնված է հոլիվուդյան պրոդյուսեր Ալբերտ Ս․ Ռադիի հիշողությունների վրա, որը Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի հետ աշխատել է Մարիո Պյուզոյի վեպի էկրանավորման վրա եւ կպատմի այն մասին, թե ինչպես է ստեղծվել 1972թ․-ի կուլտային ֆիլմը։
Համերը պետք է կատարեր Ռադիի դերը։ Պարբերականի տեղեկություններով՝ ստուդիան այժմ գլխավոր դերի համար դերասանի է որոնում։
Սա արդեն երրորդ նախագիծն է, որը «Կանչիր ինձ քո անունով» ֆիլմի աստղը լքում է սեքս-կանիբալիզմի մեղադրանքների պատճառով։ Սոցիալական ցանցերում նամակագրություններ են հայտնվել, որոնցում ինչ-որ տղամարդ, որը նշվում է որպես Արմի Համեր, պնդում է, որ ինքը «100 տոկոսանոց կանիբալ» է եւ երեւայում է կանանց հետ դաժան գործողությունների մասին։
Դերասանն այդ մեղադրանքները ստահոդ է անվանել եւ հայտարարել համացանցում խիստ քննադատության մասին։ Անկախ դրանից՝ նա որոշում է կայացրել չնկարահանվել Ջենիֆեր Լոպեսի մասնակցությամբ «Շտապ ամուսնություն» ֆիլմում։ Դերասանը նաեւ դուրս է եկել աստղային «Gaslit» նախագծից, որը նվիրված է ուոթերգեյթյան սկանդալին, որում նկարահանվեն Ջուլիա Ռոբերտսը, Շոն Պենն ու Ջոել Էջերթոնը։
«Paramount+» ստուդիան չի մեկնաբանել տեղեկությունն այն մասին, որ Համերը կլքի «The Offer» նախագիծը։