Բաղադրիչներ
լավաշ- 3 հատ
պանիր – 200 գ
կետչուպ – 200 գ
չորացրած ռեհան կամ խառը կանաչի
Պատրաստման եղանակները
Լավաշը փռել տապակի վրա, կետչուպ քսել վրան:
Քերած պանիր շաղ տալ լավաշի վրա, չորացրած կանաչին փշրել պանրի վրա:
Երկրորդ լավաշով ծածկել, նորից կետչուպ քսել, պանիր ցանել, կանաչի փշրել:
Երրորդ լավաշն էլ դնել, կրկին պանիր և կանաչի լցնել։ Տաք ջեռոցում թողնել 10-15 րոպե:
Կտրատել և մատուցել թեյի հետ։
Բարի ախորժակ: