
Բաղադրիչներ
- Ալյուր – 250 գ
- Ձու – 3 հատ
- Շաքարավազ – 100 գ
- Փխրեցուցիչ – 10 գ
- Չամիչ – 100 գ
- Ծիրանաչիր – 100 գ
- Նուշ – 100 գ
Պատրաստման եղանակը
- Ձվեր հարել շաքարավազի հետ: Աստիճանաբար ավելացնել ալյուրը, լավ խառնել:
- Զանգվածին լցնել կտրատած չամիչը, ծիրանաչիրը և նուշը:
- Խառնել և խմորից երկարավուն ձողեր ձևավորել, դնել յուղաթղթով պատված տապակին: Թխել 30 րոպե, 180 աստիճան ջեռոցում:
- Երբ կտորները սկսեն կարծրանալ, հանել ջեռոցից, 2 սմ հաստության կտորների կտրել, թխել ևս 10 րոպե:
Պատրաստեց Անի Գաբուզյանը