Բաղադրիչներ
- Ռուկոլա – 300 գ
- Լոլիկ – 3 հատ
- Պնդուկ – 100 գ
- Շաքարավազ – 1 թ/գ
Սոուսի համար անհրաժեշտ է՝
- Ձիթայուղ – 3 ճ/գ
- Մեղր – 2 թ/գ
- Կարմիր գինու քացախ – 2 ճ/գ
- Դիժոնյան մանանեխ – 1 թ/գ
- Աղ և պղպեղ՝ ըստ ցանկության
Պատրաստման եղանակը
- Լոլիկը կտրատել, շաքարավազ, աղ և պղպեղ ավելացնել: Տապակը տաքացնել և լոլիկները տապակել բարձր կրակի վրա: Սառեցնել:
- Սոուսի համար խառնել ձիթապտղի յուղը, մանանեխը, կարմիր գինու քացախը, մեղրը, աղը և պղպեղը: Լավ խառնել:
- Ռուկոլան, լոլիկները և պնդուկները լցնել աղցանի համար նախատեսված ամանի մեջ, ավելացնել սոուսը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը