Բաղադրիչներ
- Վարսակի փաթիլներ – 350 գ
- Մածուն – 2 բաժակ
- Խնձոր – 2 հատ
- Մեղր – 1/2 ճ/գ
Պատրաստման եղանակը
- Վարսակի փաթիլները և մածունը խառնել: Պետք է ստացվի ոչ շատ պինդ զանգված:
- Թողնել կես ժամ, այնուհետև ավելացնել քերած խնձորը, մեղրը և դարչին՝ ըստ ցանկության:
- Ստացված զանգվածից թխվածքաբլիթներ ձևավորել և շարել յուղաթղթով պատված տապակի վրա:
- Թխել 20-30 րոպե, 200 աստիճան ջեռոցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը