Ճիշտ սննդակարգը հրաշքներ է գործում ոչ միայն մեր կառուցվածքի և ինքնազգացողության հետ, այլ նաև հորմոնալ ֆոնի: Այսպես, մի շարք մթերքների օգտագործումը բարձրացնում է տեստոստերոնի մակարդակը՝ հորմոն, որը տղամարդուն դարձնում է ավելի գրավիչ կանանց համար:
Միս
Դիետոլոգները մինչև հիմա վիճում են մսի վնասի և օգուտի վերաբերյալ, և այն մասին, թե ինչ տեսքով պետք է այն օգտագործել, բայց մեկ բան հաստատ հայտնի է. միսն ավելացնում է տեստոստերոնի մակարդակը:
Ծովամթերք
Ծովամթերքն իր մեջ պարունակում է նյութ, որը բարձրացնում է տեստոստերոնի մակարդակն այնքան մեծ չափով, որ ավելի լավ է այն հաճախ չօգտագործել:
Հավկիթ
Հավկիթը հարուստ է վիտամին D-ով, որը պահպանում է տեստոստերոնի նորմալ մակարդակն արյան մեջ: Օրական 1 հավկիթն ամենաօպտիմալ քանակն է Ձեր դիետայի համար:
Ձմերուկ
Ձմերուկը բարելավում է արյան շրջանառությունը, դրական ազդեցություն է ունենում սրտի վրա և նորմալացնում է խոլեստերինի մակարդակը:
Ծաղկակաղամբ
Այս մթերքը նպաստում է էստրոգենի՝ կանացի հորմոնի մակարդակի իջեցմանը և տեստոստերոնի մակարդակի բարձրացմանը միաժամանակ:
Մեղր
Մեղրը շատ օգտակար է իմունիտետի համար: Ավելացրեք 1 գդալ մեղր ամենօրյա ռացիոնում:
Սխտոր
Սխտորը պարունակում է նյութ, որը նպաստում է սթրեսի մակարդակի իջեցմանը, ինչպես նաև անուղղակիորեն օգնում է մկաններին նորմալ զարգանալ:
Խաղող
Նյութերը, որոնք պարունակվում են խաղողի մեջ, դանդաղեցնում են ծերացման պրոցեսը և բարձրացնում են տեստոստերոնի մակարդակը:
Ընդեղեն
Ընդեղենը հարուստ է վիտամին D-ով և պրոտեինով: Դրանք օգտակար են ոչ միայն տղամարդկային հորմոնի մակարդակի, այլ նաև սրտի համար:
Կակղամորթ
Կակղամորթներն արժանի են առանձին հիշեցման, որովհետև պարունակում են մեծ քանակությամբ հանքանյութեր և նյութեր, որոնք անհրաժեշտ են տղամարդուն:
Կաթ
Այս մթերքը պրոտեինի գերազանց աղբյուր է, որը նպաստում է մկանների զարգացմանը, կալցիումի աղբյուր, որը պնդացնում է ոսկորները և վիտամին D-ի աղբյուր, որը բարձրացնում է տեստոստերոնի մակարդակը:
Թյունոս
Թյունոսը նույնպես հարուստ է վիտամին Դ-ով, ընդ որում, այն շատ ցածր կալորիականություն ունի և օգտակար է սրտի համար: Այն, ամեն դեպքում, չարժե հաճախ օգտագործել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը