Հնդկական աղանդեր Rasgulla
Advertisement 1000 x 90

Հնդկական աղանդեր Rasgulla

  • Մատուցվում է՝ 1 օր անց
  • Նախն. ժամանակ՝ 30 րոպե
  • Պատրաստման ժամանակ՝ 30-35 րոպե

Բաղադրիչներ

  • կաթ – 1լ
  • հյութ կիտրոնի – 2-3 ճ/գդ
  • շաքարավազ – 150 գր
  • ջուր – 350 մլ

Պատրաստման եղանակ

Պատրաստում ենք «պանիր»-ը: Կաթսայի մեջ ենք լցնում 1 լ կաթը և եռացնում: Անընդհատ խառնելով, ավելացնում ենք 2-3 ճ/գդ կիտրոնահյութը:

Մի քանի րոպե հետո, «պանիրն» ու շիճուկն առանձնանալու են: Զանգվածը մաղով անցկացնում ենք և հոսող տաք ջրի տակ լվանում, ինչից հետո մարլյան կապում ենք և զանգվածը լավ սեղմում, որպեսզի ավելորդ հեղուկը դուրս գա: «Պանիրը» փշրում ենք և լավ հունցում, որպեսզի համասեռ դառնա: Ձեռքերով ընկույզի չափ գնդիկներ ենք անում. գնդիկները պետք է լինեն հարթ, կլոր՝ առանց ճաքերի: Այժմ պատրաստում ենք օշարակը: Կաթսայի մեջ ենք լցնում ջրի 1/3 մասը և շաքարավազ ավելացնում: Զանգվածն, անընդհատ խառնելով հասցնում ենք եռման ատիճանի և մոտ 5 րոպե եռացնում:

Գնդիկներն ընկղմում ենք եռացող օշարակի մեջ, բայց լցնելուց պետք է հաշվի առնել, որ վերջիններս չափսերով 2-3 անգամ մեծանալու են: Կափարիչով ծածկում ենք և 10-15 րոպե եփում: 10 րոպե հետո, ահա այսպիսի տեսարանի ականատես կլինենք: Այժմ այդ կաթսան դնում ենք սառը ջրի մեջ, կափարիչով ծածկում և այդպես թողնում մոտ 24 ժամ, որպեսզի գնդիկները օշարակը ներծծեն: