
Կյանքի 80-րդ տարում մահացել է լեգենդար ջազային դաշնակահար և կոմպոզիտոր Չիկ Կորիան։ Այս մասին տեղեկանում ենք երաժշտի ֆեյսբուքյան պաշտոնական էջից։
Մահվանից առաջ նա ուղերձ է հղել, որով շնորհակալություն է հայտնել իր հարազատներին եւ երկրպագուներին այն բանի համար, որ օգնել են իրեն «այրվել երաժշտության կրակի բոցերի մեջ»։ Չիկ Կորիան հանդիսանում է աշխարհի ամենից ազդեցիկ և հեղինակավոր ջազ երաժիշտներից մեկը։ Դաշնամուր սկսել է նվագել չորս տարեկանից։