Ինչ անել երկրաշարժի ժամանակ փրկվելու համար. armlur.am
Advertisement 1000 x 90

Ինչ անել երկրաշարժի ժամանակ փրկվելու համար. armlur.am

Յուրաքանչյուրը պետք է իմանա, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկի երկրաշարժի դեպքում: Ինչպես ասում են՝ զգուշացված ես, նշանակում է՝ զինված ես:

Ինչ չի կարելի անել.

– Թաքնվել դռան արանքում: Այն կարող է ձեզ վրա ընկնել:

– Փողոց վազել, եթե գտնվում եք 2-րդ հարկից բարձր: Վերելակներն ու աստիճանները չափազանց վտանգավոր են երկրաշարժի ժամանակ:

Իսկ ինչ անել.

– Երբ ցնցումներ զգաք, մոտիկ գնացեք արտաքին պատին: Եթե տունը փլուզվի, այդպես ձեզ ավելի շուտ կգտնեն:

– Համոզվեք, որ մոտակայքում չկան իրեր, որոնք կարող են ընկնել:

– Պառկեք հատակին, ավելի լավ է, մոտ բազկաթոռին կամ մահճակալին (սակայն ոչ դրանց տակ):

– Ձեռքերով փակեք գլուխը, որպեսզի պաշտպանեք այն:

Եթե  փողոցում եք, մաքսիմալ բաց տարածք զբաղեցրեք

Այդպես ձեզ վրա չեն ընկնի շինությունների բեկորները: Եթե կամուրջի կամ աստիճանների վրա եք, անմիջապես հեռացեք:

armlur.am