
Բաղադրիչներ
- Թխվածքաբլիթներ – 250-300 գ
- Եփած խտացրած կաթ – 300 գ
- Կաթնաշոռ – 300 գր
- Ժելատին – 1.5 ճ/գ
- Սերուցք – 100 մլ
- Կարագ – 150-200 գ
Պատրաստման եղանակը
- Հիմքի համար. թխվածքաբլիթները բլենդերով մանրացնել: Կարագը հալեցնել ջրային գոլորշու վրա և լցնել թխվածքաբլիթների վրա: Խառնել:
- Ժելատինը թրջել:
- Կաթնաշոռը, սերուցքը և խտացրած կաթը հարել բլենդերով, ավելացնել ժելատինը: Կրկին հարել:
- Կաղապարը պատել յուղաթղթով, ավելացնել հիմքը և հարթեցնել:
- Հիմքի վրա լցնել միջուկը: Մի քանի ժամ չիզքեյքը պահել սառնարանում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը