
Բաղադրիչներ
- Գազար – 3 հատ
- Պինդ պանիր – 100 գ
- Ընկույզ – 50 գ
- Սխտոր – 2 պճեղ
- Աղ, սև պղպեղ
- Ձիթապտղի յուղ – 20 մլ
Պատրաստման եղանակը
- Մաքրած գազարն անցկացնել քերիչով:
- Պանիրն անցկացնել քերիչով կամ խորանարդաձև կտրատել:
- Սխտորը և ընկույզը մանր կտրատել:
- Խառնել բոլոր բաղադրիչները, համեմել աղով և սև պղպեղով, լցնել ձիթայուղը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը