Սննդաբան Լիլիթ Բասյանը նոր լուսանկար է հրապարակել, որում գրավիչ կերպարում է։ Իր միկրոբլոգում տեղադրված լուսանկարում Լիլիթը ջինսե տաբատ է կրում, վառ տոպ, ջինսե բաճկոն։ Նա արձակել է մազերը, ոճային պայուսակ ընտրել։ Կերպարն ամբողջացրել է արտահայտիչ շպարը։ Մեկնաբանությունների հատվածում Լիլիթը խոսել է ինքնաներշնչման եւ այն մասին, թե ինչպես է դա օգնում:
«Ի՞նչ է ներշնչանքը: Դա մտքի վերափոխումն է գործի, որը վերահսկում է մեր կյանքը: Ինչպե՞ս է գործում ներշնչանքը. մենք ներշնչում ենք մեզ, որ կհասնենք մեր ցանկությանը, և դա մեզ ուժ է տալիս: Մենք մեր մեջ սերմանում ենք, որ հրաժարվելով սովորական սնունդ օգտագործելուց` նիհարելու ենք:
Կգա մի պահ, երբ դուք կմասնակցեք երեկույթի, միջոցառման, որտեղ կլինի սեղան լի տարբեր կերակուրներով, որոնք վաղուց չեք կերել: Գայթակղությունը մեծ է, չեմ վիճում, բայց պետք է մենք մեզ համոզենք, որ դա մեզ դուր չի գա, ավելի կգ կհավաքենք, իսկ եթե հիվա չուտենք, վաղը կշեռքին կնկատենք, որ գրամներ ենք կորցրել։
Քաշի կորստի համար ներշնչանք օգտագործելով ՝ մարդն առաջին հերթին, համոզում է իրեն և իր գիտակցությանը, որ անհրաժեշտ է այրել ճարպերը որքան հնարավոր է: Եվ այս ամենը շնորհիվ մեր ենթագիտակցության հետ աշխատանքի:
Ինքներդ ձեզ ասեք այս արտահայտությունները.
• Ես վայելում եմ իմ կերած սնունդը: Այն ամենը, ինչ ես ուտում եմ, շատ համեղ է, ցածր կալորիականությամբ, ես դրանք ուտում եմ առանց զղջման, դա շատ առողջարար է: Ես սիրում եմ այսպիսի սնունդ: Ինձ թվում է, էե այն, ինչ ինձ չի թույլատրվում, ավելի լավ համ ունի, բայց դա միայն այն պատճառով, որ «արգելված պտուղը քաղցր է»:
• Ես ուզում եմ նիհարել և հաջողության կհասնել։
• Ինձ դուր է գալիս իմ ապրելակերպը: Երբ ես մարզվում եմ, իմ մարմինը դառնում է ավելի առողջ և գեղեցիկ:
• Գիտեմ, որ ինձ համար դժվար կլինի, բայց ես անպայման գլուխ կհանեմ, քանի որ ուժեղ եմ շատերից:
• Հիմա ինձ համար դժվար է, բայց փոխվելն առհասարակ դժվար է: Բացի այդ, ես հաստատ գիտեմ, որ վաղն ավելի հեշտ կլինի, ես շուտով կտեսնեմ իմ արդյունքը:
Նման արտահայտություններն օգնում են կրիտիկական իրավիճակներում, երբ դուք արդեն չդիմանալու եզրին եք, բայց պետք է այս ամենն անեք հավատալով հաջողության: Նիհարելիս շատ կարևոր է ճիշտ ուղղորդել ձեր միտքը, եթե կարողանաք վերահսկել այն, շատ ավելի հեշտ կլինի նիհարել»,- գրել է նա։