«Բրիջերթոնի» ոճով. գարնանային բյութի-կերպարների 3 գլխավոր միտումները՝ սիրված հեռուստասերիալից (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Բրիջերթոնի» ոճով. գարնանային բյութի-կերպարների 3 գլխավոր միտումները՝ սիրված հեռուստասերիալից

Netflix-ի հերթական սերիալը՝ «Բրիջերթոնը», պատմում է 19-րդ դարի սկզբին ազնվականության կյանքի մասին: Այն սիրվել է ոչ միայն դերասանական կազմի, դեկորացիաների, այլ նաև հերոսների գրավիչ կերպարների շնորհիվ:

19-րդ դարի սկզբի ոճը նորաձևություն վերադարձրեց աքսեսուարներով զարդրված սանրվածքները և բնական դիմահարդարումը: Elle.ru-ն ներկայացնում է գարնանային բյութի-կերպարների 3 գլխավոր միտումները՝ սիրված հեռուստասերիալներից:

Թեթև դիմափոշի

 

Թեթև դիմափոշիով դեմքը ձեռք է բերում առողջ, թարմ և հանգստացած տեսք:

Աքսեսուարներ՝ վարսերի համար

Վարսերը հարդարելու համար օգտագործեք փետուրներ, մարգարիտներ և ժապավեններ:

Բարձր կոս

Բարձր կոսերը տոնական տեսք ունեին ոչ միայն 19-րդ դարում, այլ նաև մեր ժամանակներում: Բայց գլխի վրա աշտարակ կառուցել հարկավոր չէ: