Դերասանները, որոնք միասին նկարահանվել են «Հան Սոլո. Աստղային պատերազմներ. Պատմություններ» ֆիլմում, նոր նախագծում կմարմնավորեն վարձու մարդասպան ամուսինների: Նորությունով Ինստագրամի իր էջում կիսվել է 37-ամյա դերասանը:
Variety-ն հաղորդում է, որ Գլովերը և Ուոլեր-Բրիջը լինելու են նաև սերիալի գործադիր պրոդյուսերները:
Սերիալի պրեմիերան տեղի կունենա 2022 թվականին, Amazon Prime Video-ում: Դոնալդը և Ֆիբին նոր շոուն ստեղծել են Ֆրանչեսկա Սլոանի հետ: