Քրիս Ջենները ծրագրում է կոսմետիկայի իր ապրանքանիշը թողարկել, հայտնում է E! News-ը։ Քարդաշյան ընտանիքի գլխավոր մենեջերը փետրվարի 10-ին գրանցել է Kris Jenner Beauty, Kris Jenner Skin եւ Kris Jenner Skincare ապրանքանիշերը։
Շարքը կներառի դեկորատիվ կոսմետիկա, մաշկի խնամքի միջոցներ, արհեստական թարթիչներ, բույրեր, ինչպես նաեւ եղունգների եւ մազերի խնամքի միջոցներ։