Ըստ BBC-ի, Փարիզում առաջին անգամ լայն հանրությանն է ներկայացվել Վան Գոգի կտավը, որը մշտապես եղել է մասնավոր հավաքածուներում և այդ պատճառով հիմնականում անծանոթ է քննադատներին և նկարչի արվեստի երկրպագուներին։
«Փողոցային տեսարան Մոնմարտրում» կոչվող կտավը ստեղծվել է 1887 թ․, և այդ ժամանակից նկարը եղել է մի ընտանիքի անդամների մասնավոր հավաքածուներում։ Սակայն այժմ այն վաճառքի է դրվել։
«Ապշեցուցիչ է, որ սա Վան Գոգիայն կտավն է, որը թաքնված է եղել, ըստ էության, նկարչի մոլբերտի վրայից հանվելուց անմիջապես հետո։ Այն մշտապես եղել է մասնավոր հավաքածուներում, և այն տեսել են միայն դրա սեփականատերերն ու նրանց բարեկամները»,- ասում է Վան Գոգի ստեղծագործության փորձագետ Մարտին Բեյլին։
Կտավը կցուցադրվի Փարիզում, Ամստերդամում և Հոնկոնգում Sotheby’s աճուրդային տան մասնաճյուղերում։ Աճուրդը կկայանա մարտի 25-ին։ Փորձագետների գնահատմամբ՝ կտավը կարող է վաճառվել մինչև 8 մլն եվրոյով։