Գաղտնազերծվել են նորագույն Mercedes-AMG C 63 մոդելի տեխնիկական հատկությունները (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Գաղտնազերծվել են նորագույն Mercedes-AMG C 63 մոդելի տեխնիկական հատկությունները

Համացանցում նոր տեղեկություններ են հայտնվել Mercedes-AMG C 63 նորագույն մոդելների մասին, որում 4 լիտր ծավալային V8 շարժիչին կփոխարինի էլեկտրականացված ուժային համակարգը, ինչը պայմանավորված է եվրոպական խիստ չափորոշիչներով:

Ինչպես ներկայացնում է Motor.ru-ն, ուժային համակարգում կընդգրկվի 4 մխոցային տուրբոշարժիչը և էներգիա արտադրող գեներատորով: 4 մխոցային շարժիչը 426 ձիաուժ հզորություն է զարգացնում, էլեկտրաշարժիչի հետ միասին ընդհանուր հզորությունը 558 ձիաուժ է կազմում, որը 63 S նախորդ մոդելից ավելին է 47 ձիաուժով:

Աղբյուրի տվյալներով՝ 100 կմ/ժամ արագությունը մեքենան զարգացնում է 3,5 վայրկյանում:

Նորագույն Mercedes-AMG C 63-ի պրեմիերան կներկայանա այս տարվա վերջին, իսկ վաճառքի կհանի 2022 թվականին:

tert.am