
Բաղադրչներ
- Բատոն – 1 հատ
- Պանիր – 100 գ
- Կարագ – 100 գ
- Սխտոր – 2-3 պճեղ
- Մաղադանոս
Պատրաստման եղանակը
- Պանիրն անցկացնել քերիչով, սխտորը ճզմել, ավելացնել փափուկ կարագը և մանր կտրատված կանաչին, խառնել: Հացի վրա բացվածքներ անել, արանքները պատել պանրային զանգվածով:
- Բատոնը փաթաթել փայլաթիթեղի մեջ և թխել 20 րոպե, 180 աստիճան ջեռոցում:
- Այնուհետև բացել փայլաթիթեղը և ևս 5 րոպե թողնել ջեռոցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը