Յուղոտ սնունդը վնասակար է սրտի համար. հետազոտություն
Advertisement 1000 x 90

Յուղոտ սնունդը վնասակար է սրտի համար. հետազոտություն

Բարձր յուղայնությամբ սննդի օգտագործումը, այնուամենայնիվ, վնասակար է սրտի համար. այդպիսի մթերքները կարող են նպաստել սրտի մկանների աճին եւ մեծացնել նոպաների ռիսկը: Դա ապացուցել են Ռեդինգի համալսարանի գիտնականները, որոնց հետազոտության արդյունքները հրապարակվել են Biochemical and Biophysical Research Communications ամսագրում:

MedicalXpress-ը պատմում է, որ հետազոտության հեղինակները ցույց են տվել, որ յուղոտ սննդակարգը հստակ վնասում է մկանային բջիջներն օքսիդատիվ սթրեսի միջոցով, ընդ որում, բացասական ազդեցությունը միջնորդավորվում է Nox2 սպիտակուցի միջոցով, որի ակտիվությունը չափազանց ավելանում է: Սակայն գիտնականները դեռ չեն հասկանում ճշգրիտ մեխանիզմը` ինչպես է Nox2-ը սրտային հյուսվածքների պաթոլոգիական հիպերտրոֆիա առաջացնում:

Փորձարկումների ընթացքում հետազոտության հեղինակները մկներին կերակրել են յուղոտ սննդով: Արդյունքում կրծողների մոտ Nox2-ի ակտիվությունը կրկնապատկվել է, ինչը նաեւ կրկնակի քանակությամբ ռեակտիվ թթվածնի տեսակների է հանգեցրել, որոնք մասնակցում են օքսիդատիվ սթրեսի մեջ: Ընդ որում, Nox2 կոդավորող անջատված գենով մկների մոտ, որոնց նույնպես յուղոտ սննդով են կերակրել, օքսիդատիվ սթրեսի մակարդակը չէր ավելացել:

news.am