Դիետոլոգները ներկայացրել են պարզ եւ օգտակար նախաճաշերի բաղադրատոմսեր
Advertisement 1000 x 90

Դիետոլոգները ներկայացրել են պարզ եւ օգտակար նախաճաշերի բաղադրատոմսեր

Ամերիկացի դիետոլոգները ներկայացրել են օգտակար նախաճաշերի բաղադրատոմսեր, որոնք, նրանց խոսքով, սովորաբար պատրաստում են իրենց համար:

Դիետոլոգ Էնն Մոնին սիրում է օրը սկսել առանց գլյուտենի սպիտակուցի մեծ պարունակությամբ բլիթներից, հայտնում է Buzzfeed պարբերականը: Այն պատրաստելու համար անհրաժեշտ է ուղղակի բանանը տրորել խոր ամանի մեջ, խառնել 2 ձվով եւ մեկ գդալ կտավատի մանրացված սերմերով: Ցանկության դեպքում խառնուրդին կարելի է ավելացնել նաեւ վանիլին եւ դարչին: Նա խորհուրդ է տալիս ստացված խառնուրդը լցնել թավայի մեջ, 10 րոպե եփել թույլ կրակի վրա, շրջել եւ մյուս կողմը տապակել եւս մեկ րոպե: Այսպիսի բլիթ կարելի է պատրաստել նաեւ միկրոալիքային վառարանի մեջ: Մոնիի խոսքով՝ այդ դեպքում այն նույնքան գեղեցիկ չի ստացվի, բայց համն ամենեւին վատը չի լինի:

Դիետոլոգ Դելիլա Բիսասեն, իր խոսքով, նախաճաշին նախընտրում է հատապտղային սմուզին: Նա բլենդերի մեջ է դնում բանան, կես բաժակ բուսական կաթ, կես բաժակ հատապտուղների սառեցված տեսականի, մեկ թեյի գդալ գետնընկույզի յուղ եւ մեկ ճաշի գդալ կակաո: Նրա կարծիքով՝ կարելի է ուտել տապակած հատիկավոր ցորենի ալյուրից հացի եւ ընկույզի կարագի բրդուճով:

«Այս նախաճաշը համապատասխանում է բոլոր պահանջներին,- ասել է Բիսասեն: – Էներգիայի համար հատիկավոր ածխաջրեր, սրտի համար օգտակար ճարպեր, նաեւ բուսական մանրաթելեր ու սպիտակուցներ: Հավելած, որ այն հարուստ է հատապտուղներից եւ կակոյից ստացած հակաօքսիդանտներով»:

Դիետոլոգ Ռիան Գեյգերը խորհուրդ է տալիս ինքնուրույն պատրաստած մյուսլի արագ պատրաստվող վարսակից: Սակայն այն պետք է նախօրոք պատրաստել՝ կես բաժակ վարսակաշիլան խառնել մեկ բաժակ բուսական կաթի հետ եւ սառնարանում թողնել մինչեւ առավոտ: Ցանկության դեպքում կարելի է ավելացնել լրացուցիչ բաղադրիչներ: Օրինակ՝ բանան, դարչին, հատապտուղներ, պրոտեինային փոշի:

«Սրանք բարդ ածխաջրեր են, որոնք հարուստ են բուսական մանրաթելերով, ինչպես նաեւ տարբեր վիտամիններով եւ հանքանյութերով»,- ասել է նա:

news.am