Բաղադրիչներ
- Կաղամբ – 1.5 գլուխ
- Բազուկ – 1 հատ
- Սխտոր – 0.5 պճեղ
- Կծու պղպեղ
- Սամիթ – 1-2 փունջ
Աղաջրի համար՝
- Աղ – 60 գ
- Շաքարավազ – 90 գ
- Ջուր – 1.5 լ
Պատրաստման եղանակը
- Կաղամբը խոշոր կտորների կտրել: Բազուկը մանր շերտատել:
- Կաղամբը դնել տարայի մեջ: Ավելացնել սամիթը, կծու պղպեղը, սխտորը և բազուկը:
- Պատրաստել աղաջուրը. ջրին ավելացնել շաքարավազը և աղը, խառնել և լցնել կաղամբի վրա: Կաղամբը ծածկել ափսեով և վրան ծանր իր դնել: Երեք շաբաթ դնել սառը տեղում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը