Բաղադրիչներ
- Կանաչ լոբի – 450 գ
- Սոխ – 1 հատ
- Կիտրոն – 1 հատ
- Եգիպտացորեն – 100 գ
- Սամիթ – 1 փունջ
- Ձիթայուղ
- Մանանեխ – 1 թ/գ
- Աղ և սև պղպեղ
Պատրաստման եղանակը
- Լոբին եփել 5-7 րոպե:
- Սոխը և սամիթը մանրացնել:
- Կիտրոնի կեղևը քերել և քամել հյութը:
- Տարայի մեջ խառնել պահածոյացված եգիպտացորենը, սոխը, սամիթը, կիտրոնի հյութը, կեղևը, մանանեխը, աղը և պղպեղը:
- Լոբին ավելացնել ամանի մեջ և կրկին խառնել:
- Ըստ ցանկության՝ կարելի է քունջութ ավելացնել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը