Լավագույն նախաճաշը՝ ավելորդ ճարպերն այրելու համար
Advertisement 1000 x 90

Լավագույն նախաճաշը՝ ավելորդ ճարպերն այրելու համար

Fithacker.ru-ն գրում է, որ մարդկանց մեծ մասն առավոտյան փաթիլներ կամ բուտերբրոդներ է ուտում։ Եթե օրը սկսում եք մեծ քանակով ածխաջրեր պարունակող մթերքի օգտագործմամբ, արյան մեջ շաքարի մակարդակը բարձրանում է, ապա կարճ ժամանակ անց՝ նվազում, ինչի հետևանքով հոգնածություն եք զգում ու ավելի շատ ածխաջրեր օգտագործելու ցանկություն ունենում։ Արդյունքում՝ օրգանիզմը կարող է չայրել ճարպերը՝ որպես հիմնական «վառելանյութ», այլ դրանք կուտակել օրգանիզմում։

Եթե ցանկանում եք ազատվել ավելորդ կիլոգրամներից, հարկավոր է խուսափել սրանից։ Քաշի նվազեցման արդյունավետ մարտավարությունը նշանակում է օրը սկսել նախաճաշով, որը չի բարձրացնի արյան մեջ շաքարի մակարդակը, այլ կնպաստի դրա մակարդակի հավասարակշռմանն ամբողջ օրվա ընթացքում և ավելորդ քաշից ազատվելուն։ Առաջարկվող բաղադրատոմսերը հարուստ են սպիտակուցներով, բջջանյութով և անհրաժեշտ սննդակար նյութերով։

  1. Կանաչ սմուզի։ Այս սմուզին օրգանիզմը կհագեցնի սննդարար նյութերով ու էներգիա կհաղորդի, որոնք հարկավոր են ամբողջ օրվա համար։

Բաղադրիչներ

  • սպանախ
  • կես բաժակ սառեցված հատապտուղներ
  • կես բաժակ անյուղ կեֆիր
  • պրոտեին
  • կանաչ թեյ
  • 1 ճաշի գդալ չիայի սերմեր։

Պատրաստման եղանակը։ Բոլոր բաղադրիչները խառնեք բլենդերում։

  1. Ձու։ Բաղադրիչներ
  • 2 բաժակ մանրացրած գանգրաթերթ կաղամբ (կալե)
  • 3-4 մանրացրած լոլիկ
  • 2 ձու։

Պատրաստման եղանակը։ Կաղամբն ու լոլիկը եփեք, ավելացրեք ձու, ձիթապտղի յուղ։

  1. Սպանախ և ֆետա պանիր։ Բաղադրիչներ
  • 2 բաժակ սպանախ
  • 2 ճաշի գդալ ձիթապտղի յուղ
  • 2 ձու
  • 2 ճաշի գդալ ֆետա պանիր։

Պատրաստման եղանակը։ Սպանախը տապակեք ձիթապտղի յուղով, ավելացրեք ձու, ֆետա պանիր։

  1. Ձուն սոխով ու ավոկադոյով։ Բաղադրիչներ
  • 1 կտրատած սոխ
  • 2 ձու
  • ձիթապտղի յուղ
  • ¼ ավոկադո։

Պատրաստման եղանակը։ Կանաչ սոխով ձվածեղ պատրաստեք, ավելացրեք ավոկադոն։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը