Բաղադրիչներ
- Մարգարին – 250 գ
- Թթվասեր – 300 գ
- Ալյուր – 2.5-3 բաժակ
- Փխրեցուցիչ – 0.5 փաթեթ
Պատրաստման եղանակը
- Խառնել բոլոր բաղադրիչները, ձեռքերով փափուկ, կպչուն խմոր հունցել:
- Մոտ 30 րոպե դնել սառնարանը:
- Պատրաստի խմորը բացել: Բաժակի միջոցով թխվածքաբլիթներ կտրել, թավալել շաքարավազի մեջ և շարել կաղապարի վրա:
- Թխել 180 աստիճան ջեռոցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը