Հայուհու «մետաքսե արտույտը», կամ հաջողակ բիզնես-լեդիի պատմությունը. armeniasputnik.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Հայուհու «մետաքսե արտույտը», կամ հաջողակ բիզնես-լեդիի պատմությունը. armeniasputnik.am

Հայկական թանգարանների մշտական այցելու Արևիկ Առաքելյանը փոքրիկ աքսեսուարում ոչ միայն իր ոճն է գտել, այլև ոգեշնչման աղբյուրը։ Իսկ ի՞նչ է պետք հաջողակ բիզնես սկսելու համար։ Երբեմն՝ գրեթե ոչինչ։ Չէ՞ որ գաղափարն անմիջապես մակերեսին է՝ պարզապես պետք է ոչ միայն նայել, այլև տեսնել կարողանալ։

Արևիկ Առաքելյան

Ժամանակակից հայ նկարիչների կտավներին ժամերով նայող ու նշումներ անող բարձրահասակ, սլացիկ կազմվածքով աղջիկը այդ հմտությունն ունի, չէ՞ որ նա Artuyt շարֆերի հայկական ապրանքանիշի հիմնադիրն է։

Նրա աշխատանքներն արդեն հասցրել են զարդարել մի շարք ճանաչված մարդկանց պարանոցները։ Արևիկի շարֆերից են կրում Անգելա Մերկելը, Քիմ Քարդաշյանն ու Հայաստանի մի քանի առաջին տիկնայք։

Արևիկը մանկուց հետաքրքրվել է պատմությամբ ու արվեստով և միշտ ձգտել է տարբերակ գտնել այդ երկուսը միավորելու ու դրանք «նորաձև ճանապարհով» տանելու համար։ Սիրում էր կարդալ տարբեր հայտնի նորաձևության տների ստեղծման պատմությունները և երազում հայկական ապրանքանիշի սեփական պատմության մասին։ Սակայն 2000-ականներին նորաձևության պատմաբան կամ ոճաբան դառնալու հեռանկարը բավական մշուշոտ էր, այդ ժամանակ նա որոշեց իրանագետ-պատմաբան դառնալ։

Իսկ տարիներ անց, 2016 թվականին, այնուամենայնիվ որոշեց զրոյից սեփական ապրանքանիշ ստեղծել և բացառիկ կարով շարֆերի արտադրություն հիմնել։ Նրա եղբորից բացի ոչ ոք հաջողությանը չէր հավատում, սակայն առաջին իսկ արտադրանքից հետո, որը ստեղծվեց աբստրակցիոնիստ Միհրան Ավետիսյանի «Խոստովանություն» նկարի հիման վրա, բոլոր կասկածները հօդս ցնդեցին։ Առաջին շարֆը գնեց նրա մայրիկը, ու կրում է մինչ օրս։ Այն աղջկան հիշեցնում է բոլոր խոչընդոտների մասին, որոնց բախվեց ու երջանկության այն պահերի մասին, որ ապրեց մեծ ու փոքր հաջողություններից։

Ամբողջությամբ՝ armeniasputnik.am