Keeping Up With the Kardashians իրապատում շոուի հայազգի աստղ Քլոե Քարդաշյանն արծաթագույն մեջքը բաց զգեստով ներկայացել է բասկետբոլիստ Թրիստան Թոմփսոնի 30-ամյակի խնջույքին, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը։
36-ամյա հեռուստաաստղն իր դստեր հոր ծննդյան տարեդարձին ներկայացել է Fannie Schiavoni ապրանքանիշի զգեստով։ Ինչպես հայտնի է զույգը կրկին միասին է այն բանից հետո, երբ 2019 թվականին հայտարարել էր բաժանման մասին՝ դավաճանության վերաբերյալ մի քանի աղմկահարույց միջադեպերից հետո։
Հեռուստաաստղն իր կերպարն ամբողջացրել է Christian Louboutin ապրանքանիշի կոշիկներով և Prada ապրանքանիշի պայուսակով:
Քլոե Քարդաշյանի և Թրիստան Թոմփսոնի դուստրը՝ Թրուն, հայրիկի ծննդյան տարեդարձին ներկայացել է Elisabetta Franchi ապրանքանիշի սպիտակ զգեստով և Fendi ապրանքանիշի կոշիկներով։
Ապրիլի 12-ին զույգի դուստրը կդառնա 3 տարեկան, ինչ առթիվ Քլոեն գրել է․ «Իմ աղջիկը շատ արագ է մեծանում։ Չեմ հավատում, որ նա շուտով 3 տարեկան կդառնա»։
Խոսելով սիրելիի մասին՝ Քլոե Քարդաշյանը գրել է․ «Շնորհակալ եմ, որ ինձ ցույց ես տվել այն ամենը, ինչ խոստացել ես։ Շնորհակալ եմ քո հայր տեսակի համար, այն ընկերոջ համար, որ ունեմ հանձինս քեզ։ Շնորհակալ եմ, որ քեզ կարող եմ ոչինչ չանել, սակայն զգալ ամեն ինչ։ Հուսով եմ, որ այսօր և միշտ գիտես, թե որքան սիրված ես իմ և բոլորիս կողմից։ Շնորհավոր 30-ամյակ»։