Ֆրանսիայում վախճանվել է համաշխարհային կինոյի լեգենդ Միշել Մորգանը
Advertisement 1000 x 90

Ֆրանսիայում վախճանվել է համաշխարհային կինոյի լեգենդ Միշել Մորգանը

96 տարեկան հասակում վախճանվել է ֆրանսիացի լեգենդար դերասանուհի Միշել Մորգանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է հայտնել է «Ֆրանսպրես» գործակալությունը՝ վկայակոչելով կինոաստղի մերձավորների հայտարարությունը:

Դերասանուհուն համաշխարհային փառք է բերել Նելլիի դերը ռեժիսոր Մարսել Կառնեի «Մշուշների առափնյակը» ֆիլմում (1938 թ.), որտեղ նա նկարահանվել է Ժան Գաբենի հետ: Մասնագետները Միշել Մորգանին համարել են կինեմատոգրաֆի պատմության մեջ «ամենագեղեցիկ աչքերն» ունեցող դերասանուհին:

«Կինեմատոգրաֆի ամենագեղեցիկ աչքերը հավերժ փակվեցին դեկտեմբերի 20-ի առավոտյան, կյանքի 97-րդ տարում»,-ասված է հայտարարության մեջ:

Դերասանուհին Կաննի կինոփառատոնի մրցանակ է նվաճել կնոջ լավագույն դերի համար (1946 թ.), «Սեզար» (1992 թ.) և «Ոսկե առյուծ» (1996 թ.) պատվավոր մրցանակներ՝ կինեմատոգրաֆի բնագավառում ունեցած բացառիկ վաստակի համար: 1960 թվականին Մորգանն իր անվան աստղի է արժանացել է Հոլիվուդի «Փառքի ծառուղում», հաղորդել է ՌԻԱ Նովոստին: