«Diesel» ընկերությունը հայտարարել է ընտանի կենդանիների համար հագուստի առաջին հավաքածուի թողարկման մասին։ Դրանում ներառված են տարբեր չափսերի ջինե բաճկոններ ու սվիտերներ։ Կապույտ գույնի բաճկոնն ամերիկյան ոճում է, իսկ սեւը՝ փանկ ոճում։ Իրերը նախատեսված են ոչ մեծ կենդանիների համար, ներառում են S, SS եւ 3S չափսերը։
Diesel-ի ստեղծագործական տնօրեն Գլեն Մարտենսը կենդանիների համար հագուստ է ստեղծել կորոնավիրուսային սահմանափակումների պատճատով։ Համավարակի շրջանում մեծացել է ընտանի կենդանիների ունենալ ցանկացողների քանակը, այդ պատճառով մեծացել է այդպիսի աքսեսուարների պահանջարկը։
Իրերը կարելի է գնել Diesel-ի կայքում եւ ապրանքանիշի մի քանի խանութներում։
Ավելի վաղ Diesel-ի ստեղծագործական տնօրենը ներկայացրել է իր գովազդային արշավը սիրո մասին համավարակի ընթացքում։