Բաղադրիչներ
- Սպանախ – 250 գ
- Կարտոֆիլ – 1 հատ
- Սոխ – 1 հատ
- Սխտոր – 2 պճեղ
- Արգանակ – 300 մլ
- Սերուցք – 200 մլ
- Բուսական յուղ
- Աղ, սև պղպեղ
Պատրաստման եղանակը
- Սոխը և սխտորը մանրացնել և բուսայուղով տապակել, մինչև ոսկեգունեն:
- Ավելացնել խորանարդաձև կտրատված կարտոֆիլը և արգանակը, միջին կրակի վրա եփել 15-20 րոպե:
- Ապուրին ավելացնել սպանախը և եփել ևս 5 րոպե:
- Լցնել սերուցքը և հարել ապուրը բլենդերով:
- Ապուրը հասցնել եռման՝ անընդհատ խառնելով:
- Մատուցել չորահացի հետ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը