Louis Vuitton ֆրանսիական նորաձևության տունը փաթեթավորման տուփերի հավաքածու է թողարկել Սուրբծննդյան և Ամանորի տոների նախաշեմին: Այդ մասին դեկտեմբերի 21-ին հայտնել է Luxurylaunches-ը:
Շարքում, որն ստացել է Fantasy boxes անվանումը, տեղ են գտել մի քանի մոդելներ, յուրաքանչյուրն ստեղծվել է անհատական ոճով: Օրինակ, տուփերից մեկն արտաքինով հիշեցնում է մագնիտոլա, իսկ մյուսը՝ փոքրիկ արկղերով սեյֆ:
Louis Vuitton ընկերությունը 1854 թվականին հիմնադրվել է Ֆրանսիայում՝ սնդուկներ և ճամփորդական պայուսակներ պատրաստող վարպետ Լուի Վյուիտոնի կողմից: Մասնագիտանում է աքսեսուարների, հագուստի, կոշիկի, ժամացույցների և տղամարդկանց ու կանանց համար նախատեսված ոսկերչական զարդերի արտադրության բնագավառում: Ներկայում ընկերությունը LVMH միջազգային հոլդինգի բաղկացուցիչ մասն է: