Մեկ ամսում նիհարեք 5 կգ
Advertisement 1000 x 90

Մեկ ամսում նիհարեք 5 կգ

Դարչինը, կոճապղպեղն ու պղպեղը լավացնում են նյութափոխանակությունը, խթանում են նիհարելու և ճարպերն այրելու գործընթացները: Այս կոկտեյլը նաև փակում է ախորժակը: Իր հերթին՝ կեֆիրը մաքրում է օրգանիզմը շլակներից և տոքսիններից, լավացնում է մարսողական համակարգի աշխատանքը:

Բեռնաթափման օրերին այս կոկտեյլը հրաշալի է նաև քաղցը հագեցնելու համար:

Բաղադրություն

  • 200 մլ կեֆիր
  • 5 թ/գ դարչին
  • 5 թ/գ աղացած կոճապղպեղ
  • 1 պտղունց կարմիր պղպեղ

Պատրաստման եղանակը

Տարայի մեջ լցրեք կեֆիրը, ավելացրեք մյուս բոլոր բաղադրիչները: Աղացած կոճապղպեղի փոխարեն՝ կարող եք թարմն օգտագործել:  Կոկտեյլը բլենդերով հարեք, որպեսզի ըմպելիքն ավելի հագեցած լինի:

Կոկտեյլը կարող եք խմել ուտելուց առաջ, հետո կամ նույնիսկ ընթացքում: Կանոնավոր օգտագործման դեպքում մեկ ամսվա ընթացքում 5 կգ կկորցնեք:

Կեֆիրով կոկտեյլը պարզ և համեղ միջոց է, որն ապահովում է գեղեցիկ կազմվածք՝ առանց ավելորդ ջանքերի:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը