
Բաղադրիչներ
- Կանաչ թեյ – 2 թ/գ կամ 2 փաթեթիկ
- Սպիտակ բրինձ – 1/2 բաժակ
- Ջուր – 1 բաժակ
- Շաքարավազ – 1 ճ/գ
- Բրնձի քացախ – 1 ճ/գ
- Աղ – 1/4 թ/գ
Պատրաստման եղանակը
- Կաթսայի մեջ խառնել բրինձը, ջուրը և թեյը: Եռացնել: Կրակն իջեցնել նվազագույնի, ծածկել կափարիչով և եփել 20 րոպե:
- Այդ ընթացքում մեկ այլ կաթսայի մեջ ցածր կրակի վրա եփել շաքարավազը, քացախը և աղը:
- Սոուսային զանգվածը խառնել բրնձին և մատուցել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը