Գարնանային տրամադրություն. Սալմա Հայեքը ծաղկային պրինտով զգեստով՝ Հռոմում (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Գարնանային տրամադրություն. Սալմա Հայեքը ծաղկային պրինտով զգեստով՝ Հռոմում

Օրերս 54-ամյա Սալմա Հայեքը Հռոմի փողոցներում հայտնվել է լրագրողների օբյեկտիվների առջեւ։ Արեւոտ քաղաքում զբոսնելու համար հոլիվուդյան դերասանուհին ընտրել է թեթեւ սպիտակ զգեստ՝ գարնանային ծաղիկների տեսքով պրինտով։ Աստղի կերպարը լրացրել են բեժ սանդալներ եւ արեւապաշտպան ակոնցը, իսկ իր փարթամ գանգուր մազերն այս անգամ դերասանուհին արձակել է։

 

Սալմա Հայեքը Հռոմ է ժամանել ոչ թե հանգստի, այլ աշխատանքային գործուղման։ Հենց այստեղ են այժմ ընթանում ռեժիսոր Ռիդլի Սքոթի «Գուչիի տունը» ֆիլմի նկարահանումները։ Ֆիլմը կպատմի իտալացի գործարար Մաուրիցիո Գուչիի սպանության մասին, որը 1995 թվականին կազմակերպել էր նրա կինը՝ Պատրիցիա Ռեջանին: Նոր ժապավենում Պատրիցիայի դերը բաժին է հասել Լեդի Գագային, իսկ ահա Սալման խաղացել է իր ընկերուհու՝ պայծառատես Պինա Աուրիեմայի կերպարը։

news.am