Բաղադրիչներ
- Թարմ համեմ – 10 գ
- Սոխ – 1/2 հատ
- Կանաչ լոբի – 400 գ
- Ընկույզ – 100 գ
- Արևածաղկի ձեթ – 1 ճ/գ
- Չոր աջիկա – 1 պտղունց
- Խմելի-սունելի – 1 պտղունց
- Կանաչ ռեհան – 10 գ
- Կարմիր ռեհան – 10 գ
- Սխտոր – 1 ատամիկ
- Գինու քացախ – 1 թ/գ
- Աղ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
- Կանաչ լոբին մեծ-մեծ կտրատել և եփել: Լոբին եփված կլինի եռալուց հետո 20 րոպեների ընթացքում: Թողնել՝ սառչի:
- Սոխը մանր կտրատել և տապակել արևածակի ձեթով՝ մի փոքր ջուր ավելացնելով:
- Ընկույզը երկու անգամ անցկացնել մսաղացով, որից հետո խառնել սոխի հետ, ավելացնել մանր կտրատված կանաչին, մանրացրած սխտորը, աջիկան և խմելի-սունելին, լցնել գինու քացախը, և այդ ամենը լավ խառնել լոբու հետ: Ցանկության դեպքում մի փոքր աղ ավելացնել և մատուցել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը