Խնձորով դիետա
Advertisement 1000 x 90

Խնձորով դիետա

Խնձորի սննդակարգն օգնում է կարգավորել նյութափոխանակության խանգարումները, ազատվել ավելորդ քաշից: Խնձորի մոնոդիետան, ինչպես ցանկացած այլ դիետա, լավ է որպես լրացում այլ սննդակարգերի համար: Խնձորը բազմաթիվ օգտակար նյութեր է պարունակում, հարուստ է երկաթով, ֆոլաթթվով եւ պեկտիններով: Ավելի լավ է շաբաթը մեկ անգամ  բեռնաթափման օր կազմակերպել: Օրինակ` հանգստյան օրերից հետո կամ արձակուրդից առաջ:

Գոյություն ունի խնձորի մոնոսննդակարգի մի քանի տարբերակ.

1. Օրվա ընթացքում կարելի է անսահմանափակ խնձոր ուտել: Բացի այդ, կարելի է խմել կալորիաներ չպարունակող հեղուկ, ցանկալի է` հանքային ջուր եւ խոտաբույսերով թեյեր:

2. Օրվա ընթացքում 1,5 կգ խնձոր ուտել: Խնձորը կարելի է խորովել ջեռոցում, քերել քերիչով կամ էլ կտրատել: Բայց այդ օրը ոչինչ խմել չի կարելի:

3. Կարելի է խնձորները մածունով լրացնել: Օրվա ընթացքում 5-6 խնձոր կերեք՝ ամեն անգամ հետ կես բաժակ մածուն խմելով:

4. Ամենադիմացկունների համար խնձորի սննդակարգը նախատեսված է մեկ շաբաթվա համար: Ամեն օր կարելի է խնձոր ուտել հետեւյալ սխեմայով. օր 1` 1 կգ, օր 2` 1,5 կգ, օր 3` 2 կգ, օր 4` 2 կգ, օր 5` 1,5 կգ, օր 6` 1 կգ: Խնձորից բացի, կարելի է թեյ խմել, ավելի լավ է` կանաչ: Եթե դժվար լինի, կարելի է մի քանի չորահաց ուտել:

news.am