Կեֆիրն ու կարտոֆիլը կարող են օգնել արթրիտի դեպքում։ Fithacker.ru-ն գրում է, որ այս երկու բաղադրիչների համադրությամբ միջոցը պատրաստելու համար հարկավոր է միջին չափի կարտոֆիլն անցկացնել մանր քերիչով, ավելացնել մի բաժակ կեֆիր։
Ընդունել հետևյալ սխեմայով
Առաջին 10 օրերին հարկավոր է խմել ամեն օր
Հաջորդող 10 օրերի ընթացքում խմել օրը մեջ։
Հաջորդ 10 օրը խմել 2 օր անց։
Առաջին 10 օրվա ընթացքում հարկավոր է օգտագործել քաղցած վիճակում։ Հաջորդ 10 օրերի ընթացքում հարկավոր է մի օր օգտագործել, ապա մեկ օր ընդմիջել։ Դրան հաջորդող 10 օրվա ընթացքում հարկավոր է օգտագործել 2 օր անց։ Արդյունքում՝ այս միջոցն օգտագործվում է մեկ ամսվա ընթացքում։
Հիշեք, որ այս միջոցը չի կարող բուժել հիվանդությունը։ Այն պետք է ախտորոշվի համապատասխան մասնագետի կողմից, ինչին պետք է հետևի բուժումը։ Օգտագործելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը