
Բաղադրիչներ
- Կանաչ թեյ – 100 մլ
- Խնձոր – 2 հատ
- Վարունգ – 1 հատ
- Նեխուր – 2 ցողուն
- Մաղադանոս – 1 ճյուղ
- Անանուխ – 2 տերև
Պատրաստման եղանակը
- Խնձորի կեղևը և սերմերը հեռացնել, կտրատել:
- Նեխուրը լվանալ և կտրատել: Բոլոր բաղադրիչները հարել բլենդերում 2-3 րոպե:
- Եթե ըմպելիքը շատ խիտ է ստացվում, կարելի է ջուր ավելացնել:
- Նման խմիչքը ծոմապահության օրվա ընթացքում կարելի է խմել խմել 5-6 անգամ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը