Բաղադրիչներ
- Ժելատին – 3 ճ/գ
- Ջուր – 1 ճ/գ
- Թթվասեր – 0.5 լ
- Շաքարավազ – 1 ճ/գ
- Վանիլին
- Բանան կամ կիվի
Պատրաստման եղանակը
- Ժելատինը լուծել ջրի մեջ:
- Թթվասերը խառնել շաքարավազի և վանիլինի հետ:
- Ժելատինը դնել կրակի վրա, բայց չեռացնել: Այնուհետև ավելացնել թթվասերը՝ անընդհատ խառնելով:
- Տարայի մեջ շարել կտրատված բանանները, լցնել թթվասերային զանգվածը և դնել սառնարանը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը