
Բաղադրիչներ
- Վարսակի փաթիլներ – 40 գ
- Խնձոր – 100 գ
- Գազար – 50 գ
- Ձու – 1 հատ
- Բրնձի ալյուր – 2 թ/գ
- Փխրեցուցիչ – 1/3 թ/գ
- Դարչին
Պատրաստման եղանակը
- Խնձորը, գազարը և վարսակի փաթիլները մանրացնել բլենդերով:
- Խառնել բոլոր բաղադրիչները, լցնել կաղապարի մեջ և թխել, պատրաստ լինելը ստուգել փայտիկով:
- Զարդարել կաթնաշոռով և ընկույզով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը